Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին


Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին

  • 29-04-2024 14:10:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված գաղտնալսման գործը։
 
 
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ խորհդրի նիստերին մասնակցում էր ու մանդատը վայր չէր դրել։ Նիստերից մեկի ժամանակ խնդրեց զրուցել, ես ասացի՝ ի՞նչ խնդիր կա, ասաց՝ դուք Ձեր հրապարակային խոսքում միշտ ասում եք՝ «գաղտնալսված ազգային անվտանգության նախկին տնօրեն», ես էլ պատասխանեցի՝ քանի դեռ բացահայտված չէ այդ դրվագը Ձեր կառավարման ժամանակաշրջանի հետ կապված, ես շարունակելու եմ այդպես էլ խոսել։Ինքն ասաց՝ բացահայտվել է և անուն տվեց։ Ես լրագրողներին ասացի՝ խնդրում եմ, որ պարոն Վանեցյանին հարցնեք, թե Անդրանիկ Քոչարյանին ի՞նչ անուն եք տվել, հարցերը տվել են, բայց պատասխաններ չեն ստացել։
 
 
Այսօրվա իրողությունների տեսանկյունից ԱԱԾ ղեկավարի նկատմամբ չբացահայտված լինելը շարունակում է սպառնալիք մնալ մեր երկրի անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա։
 
Վերջինս դատախազին դիմելով հետաքրքրվեց՝ ի՞նչքանով է տեղկացված այդ մարդու հետ քրեական գործից, եթե դա կա և բացահայտման վերաբերյալ տեղեկատվությունը ի՞նչքանով է համապատասխանում իրականությանը․ «8 րոպեանոց զանգում խոսվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությանի դեմ հարուցված քրեական գործերը, այնպիսի տպավորություն է, որ գաղտնալսումը արվել է այս զրույցի համար և դրա նախաձեռնողը եղել է Արթուր Վանեցյանը և դրա բովանդակությունը այնպիսի տպավորություն է թողնում, որ հատուկ մշակված էր, որպեսզի այդ զրույցը տեղի ունենա, որովհետև եթե ուշադիր լսենք հատուկ քննչական ծառայության ղեկավարը խուսափում է այդ զրույցի հետագա բովանդակությունը շարունակելուց»։
 
Դատախազը արձագանքելով Անդրանիկ Քոչարյանին ասաց․ «Առաջին հերթին հրապարակումների հետ կապված գաղտնիության որոշակի սահմանափակում ունեն գործերը, ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ հրապարակայնորեն գործերի մասին տեղեկատվություն չի տարածվել։ Ես ձեր խոսքից հասկացա, որ ձեզ այլ անուն է տրվել, քան այն անձի վերաբերյալ է, որը կա քրեական վարույթով, որովհետև դրանից հետո այլևս նմա քննարկում գոնե ես չեմ տեսել, այսինքն՝ քննարկումը եղել է միայն ձեզ հետ և այս մասով մենք լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն ունենք և եթե կարելի է Ձեր ունեցած տեղեկատվությունը ոչ հրապարակային ճանապարհով փոխանցեք մեզ, որպեսզի կարողանանք ընթացիկ վարույթի համատեքստում ստուգել, քանի որ ընթացիկ վարույթի մասին եք խոսում, որը պաշտպանված է նախաքննական վարույթով և ունի գաղտնիության սահմանափակում։ Այդ մասին չեմ կարող խոսել,դա օրենքի ուղիղ խախտում է»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play