ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՃԳՆԱԺԱՄԻՑ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՃԳՆԱԺԱՄԻՑ

  • 12-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը կանխելու նպատակով կառավարությունը նախընտրելի է համարում նախաձեռնող քաղաքականության որդեգրումը: Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում այս մասին հայտարցարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, ճգնաժամը, որը մեծ վնասներ է հասցնում տնտեսական զարգացման բարձր մակարդակ ունեցող պետություններին եւ խոշոր ձեռնարկություններին, կարող է դրական ազդել զարգացող պետությունների տնտեսությունների վրա, որոնք առավել հրապուրիչ են դառնում ներդրողների համար: Դրանից օգուտ քաղելու համար զարգացող տնատեսություն ունեցող պետությունը պետք է մրցակցային առավելություն ունենա մյուսների հանդեպ: Վարչապետի համոզմամբ, Հայաստանը նման մի շարք առավելություններ ունի: Օրինակ, այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսիք են հայկական նոր ատոմակայանի կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, ինքնին բարենպաստ մթնոլորտ են ստեղծում ներդրումների ներգրավման եւ ներդրողների մոտ վստահության ձեռք բերման համար: Տ.Սարգսյանի խոսքերով, այդ երկու ծրագրերին մասնակցելու հայտեր արդեն ներկայացվել են, այդ թվում մասնավոր ներդրողների կողմից: Վարչապետը նշեց, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով կառավարությունը չի գնալու տնտեսվարողների հարկային բեռի թեթեւացման ճանապարհով: Հակառակը, խստացվելու է վարչարարությունը, հատկապես խոշոր հարկատուների պարտականությունների կատարման վերահսկողության հարցում: Տ.Սարգսյանի համոզմամբ, ճգնաժամին դիմակայելու նպատակով կառավարությունը պետք է ավելացնի ծախսերը, ինչի համար պետք է պատշաճ կերպով ապահովվեն բյուջետային մուտքերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play