Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել


Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

  • 04-05-2024 12:50:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ:
 
Այս մասին հայտնել են լրատվամիջոցները։
 
Կողմերը քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը:
 
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը:
 
Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play