ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ<br /> ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

  • 12-11-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում նոյեմբերի 12-ին իր աշխատանքը սկսեց Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացմանը նվիրված համաժողովը: Երկօրյա համաժողովում կքննարկվեն «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) հիմնական սկզբունքներին, Հայաստանում դրանց ներդրմանը, ինչպես նաեւ ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Ըստ Դեղերի եւ բժշկական տեխնալոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանի, այսօր շատ երկրներում ներմուծում կամ արտահանում են միայն միջազգայնորեն ընդունված ՊԱԳ-ի չափանիշներին համապատասխանող դեղորայք: ՊԱԳ-ը ապահովում է դեղորայքի արտադրության միջազգային չափանիշներին համապատասխանությունը եւ որակի վերահսկումը: Է.Գաբրիելյանի համոզմամբ, Հայաստանում դեղերի արտադրության ոլորտը, ուր առկա են բազմաթիվ խնդիրներ, լուրջ բարեփոխումների կարիք ունի: «Դեղը կարեւորագույն առողջապահական գործոն է, այն բժշկի զենքն է: Այդ առումով հատուկ պահանջներ են առաջադրվում դրա արտադրության եւ օգտագործման համար»,- ասաց Է.Գաբրիելյանը: Ըստ նրա, շատ ձեռնարկություններ չեն պահպանում արտադրության անհրաժեշտ պայմանները, ինչի արդյունքում չի ապահովվում արտադրանքի որակն ու անհրաժեշտ փաթեթավորումը: Նրա կանխատեսմամբ, եթե ներկայիս վիճակը պահպանվի, ապա կգա մի ժամանակ, երբ Հայաստանից ոչ մի երկիր դեղորայք չի գնի: «Միջազգային չափանիշների հետ համապատասխանությունը խիստ կարեւոր հանգամանք է Հայաստանի դեղագործական ոլորտի համար»,- նշեց ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի մրցունակության ավագ փորձագետ Ալան Սաֆֆերին: Ըստ նրա, ՊԱԳ-ի կիրառումը կնպաստի ոլորտի մրցունակության բարձրացմանը, քանի որ դեղորայքի տեղական արտադրողները բարելավված արտադրանքով հնարավորություն կունենան ավելի արդյունավետ մրցակցել ներմուծողների հետ եւ ավելի մեծ թվով երկրներ արտահանել իրենց արտադրանքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play