Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել


Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել

  • 11-05-2024 10:40:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Հաղորդվում է, որ նախագահ Իլհամ Ալիևն այսօր կնոջ ուղեկցությամբ այցելել է Շուշի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքում հաստատված ադրբեջանցիների հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
 
Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։
 
Բացառությամբ Շուշիի Բաքվի վերահսկողության տակ անցած այլ առանցքային քաղաքներում և նույնիսկ գյուղերում Ալիևի վարչակազմը բնակեցման գործընթաց է սկսել կարճ ժամկետներում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play