Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին


Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին

  • 11-05-2024 10:53:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Անգլիայի ազգային բալետը Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Երևանում է՝ Երևանի քաղաքապետի հրավերով:
 
Բալետային ամենադրամատիկ ու ամենախորհրդավոր շուրջ երկդարյա պատմությունը Ակրամ Խանի փիլիսոփայությամբ դարձել է 21-րդ դարի գլուխգործոց: Այստեղ չկան վառ ու ճչացող գույներ. ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից:
 
Երկու օր և երեք ներկայացում՝ Օպերային թատրոնի բեմում: Թատերախումբը Երևանում է գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական 90 հոգանոց կազմով:
 
Հատուկ ներկայացման համար օդային, ծովային և ցամաքային ճանապարհով շուրջ 25 տոննա ռեկվիզիտներ, դեկորացիաներ, լուսային-ձայնային տեխնիկական միջոցներ են բերվել Երևան: Հյուրախաղերին ընդառաջ թատրոնում նաև վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման լայնածավալ աշխատանքներ էին:
 
Մարմնի լեզուն ամեն անգամ ստեղծագործելու և բացահայտելու նոր հնարավորություններ է տալիս: «Ժիզելը» ստիպում է յուրաքանչյուրին վերապրել այս պատմությունը յուրովի:
 
Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերը բացառիկ են ու պատմական: Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։
 
Մշակութային նախագիծը կարևոր է նաև իր կրթական նշանակությամբ՝ հանդիսատեսին մատուցելով միայն բարձրարժեք արվեստ:
 
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած Ակրամ Խանի «Ժիզելը» տարածաշրջանում ներկայացվեց առաջին անգամ: Նախագծի շնորհիվ տոմսերի վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է քաղաքապետարանի հաջորդ նոր ու հավակնոտ՝ «Երևան բալետ ֆեստ 2024» ծրագրին, որը կանցկացվի արդեն այս տարվա հունիսին:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play