2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ<br /> ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` 11,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻՆԸ` 11,3%-ՈՎ
ԱՃԵԼ

  • 04-11-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերիի նկատմամբ նվազել է 9,9%-ով եւ կազմել 6 մլն 734,5 հազ տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-սեպտեմբերիին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 5,1%-ով եւ կազմել 2 մլրդ 117,3 մլն տոննա/կմ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4,7%-ով եւ կազմել 179 մլն 868 հազ. մարդ: Այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորաշրջանառության ծավալը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել է 0,6%-ով եւ կազմել 2 մլրդ 846,2 մլն ուղեւոր/կմ: Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 14,4%-ով եւ կազմել 1 587, ընդ որում դրանց հետեւանքով զոհվել է 285 մարդ (աճը` 11,8%), վիրավորվել 2 295 մարդ (աճը` 15,9%): 2008թ.-ի առաջին ինն ամիսներին կապի ձեռնարկությունների ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 121 մլրդ 58 մլն դրամ կամ ավելի քան 395 մլն 847 հազ. ԱՄՆ դոլար (առանց ավելացված արժեքի հարկի), ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 11,3%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն