ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՎԸ ՄԵԿ<br /> ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆԸ` 34,94%-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՎԸ ՄԵԿ
ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆԸ` 34,94%-ՈՎ

  • 04-11-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական ռեգիստրի գործակալության տվյալներով, 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել են 2 հազ. 798 առեւտրային իրավաբանական անձինք եւ 13 հազ. 956 անհատ ձեռնարկատերեր, որոնց ընդհանուր թիվը 2008թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է, համապատասխանաբար, 58 հազ. 598 եւ 63 հազ. 263: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված են եղել 55 հազ. 708 իրավաբանական անձինք եւ 46 հազ. 881 անհատ ձեռնարկատերեր: Մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց թիվն աճել է 5,2%-ով, իսկ անհատ ձեռնարկատերերինը` 34,94%-ով: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին լուծարվել են 747 իրավաբանական անձինք եւ 1 հազ. 141 անհատ ձեռնարկատերեր: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 2 հազ. 798 իրավաբանական անձինք կատարել են մոտ 17 մլրդ 808,08 մլն դրամի (մոտ 58 մլն 230,6 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրյա ներդրումներով հիմնված 283 ձեռնարկություններում կատարվել են 9 մլրդ 161,35 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրյա իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրված 167 ձեռնարկություններում` 7 մլրդ 102,42 մլն դրամի, իսկ 116 համատեղ ձեռնարկություններում` 2 մլրդ 58,93 մլն դրամի ներդրումներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play