2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ<br /> ՀԱՄԱՐԺԵՔ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԻ ԿԼԻՆԻ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԸ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ
ՀԱՄԱՐԺԵՔ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԻ ԿԼԻՆԻ

  • 23-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «2009թ.-ի պետբյուջեի մասին» օրենքի նախագծով բյուջեի եկամտային մասը կկազմի 905 մլրդ դրամ (ավելի քան 2 մլրդ 938 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2008թ.-ի բյուջեի համեմատ 500 մլն դոլարին համարժեք դրամով ավելի է: Իսկ բյուջեի ծախսային մասը նախատեսված է 946 մլրդ դրամ: Այս մասին հոկտեմբերի 23-ի ասուլիսում հայտնեց Ազգային Ժողովի «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա, տարեցտարի կրճատվում է բյուջեի դեֆիցիտը: Այսպես, եթե 2007թ.-ին այն կազմել է 76 մլրդ դրամ, ապա 2008թ.-ին` 40 մլրդ դրամ: Վ.Բոստանջյանը նշեց, որ 2009թ.-ի բյուջեի դեֆիցիտի 30,5 մլրդ դրամը կծածկվի ներքին եւ միայն 9,5 մլրդ դրամը արտաքին աղբյուրների հաշվին: Դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի ընդամենը 1%-ը: Վ.Բոստանջյանի համոզմամբ, 2009թ.-ի պետբյուջեի նախագիծը արտացոլում է կառավարության գործունեության ծրագրային նպատակները: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային ֆինանսական, բիզնես եւ այլ կենտրոններ դառնալու հավակնություններին, ապա, ըստ նրա, դրանք նախատեսված է իրականացնել մինչեւ 2012թ.-ը ներառյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play