ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ<br /> ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԿՄ-ԱՆՈՑ ՀԱՏՎԱԾԸ<br />


ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԿՄ-ԱՆՈՑ ՀԱՏՎԱԾԸ

  • 21-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս միջազգային կոնսորցիումը ավարտել է Հայաստան-Իրան օպտիկամանրաթելային մայրուղու ավելի քան 100 կմ-անոց հատվածի կառուցումը Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնեց Հայաստանում WiMAX ցանցը գործարկած ռուսաստանյան «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲ ընկերության տարածաշրջանային զարգացման գծով փոխնախագահ Վիկտոր Կորեշը: Նրա խոսքերով, նախպատեսվում է, որ Երեւանից սկիզբ առնող 600 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մայրուղու կառուցումը կավարտվի 2009թ.-ին: Ըստ Վ.Կորեշի, «Կոմսթար-ՕՏՍ»-ն համաձայնություն է ձեռք բերել մայրուղու թողունակության որոշակի ծավալ օգտագործելու մասին: Նշենք, որ ներկայումս Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապվում է «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնետ» ընկերությունների Վրաստանով անցնող օպտիկամանրաթելային կապուղիներով: Նման կապուղի կառուցելու մտադրություն էր հայտնել նաեւ հայ-նորվեգական «ADC» ընկերությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play