«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ՍԿՍՎԱԾ Է 9 ՄԿՄ ՀԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՐԲ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ<br /> ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ՍԿՍՎԱԾ Է 9 ՄԿՄ ՀԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՐԲ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ
ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 21-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենալ» փայլաթիթեղի գլանման գործարանում սկսվել է 9 մկմ հաստությամբ նուրբ փայլաթիթեղի սերիական արտադրությունը: Նուրբ փայլաթիթեղի մասնաբաժինը «Արմենալ»-ի արտադրության ընդհանուր ծավալում լրիվ հզորության հասնելուց հետո կկազմի 70%-ից ավելի: Արտադրանքը նախատեսված է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պատվիրատուների համար: «Ռուսալ» ընկերության մամլո ծառայության հաղորդման համաձայն, 2007-2008թթ.-ին «Արմենալ» գործարանի արտադրության զարգացման համար կատարված ներդրումների ծավալը կազմել է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար եւ հիմնականում ուղղվել համաշխարհային շուկայում առավել պահանջված փոքր հաստության փայլաթիթեղների արտադրության ներդրմանը: Ներկայումս ձեռնարկությունում յուրացվում է 9 մկմ-ից բարակ փայլաթիթեղի արտադրությունը: ՏԵՂԵԿԱՆՔ. «Արմենալը», որ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա ստեղծվել է Երեւանում 2000թ.-ի մայիսին, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է եւ ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Նույն տարում ձեռնարկությունը մտել է աշխարհում ալյումինագործության առաջատար «Ռուսալ» ընկերության կազմի մեջ: Ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 700 մարդ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն