«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-ԻՆ ՏՐՎԵՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ<br />


«ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ»-ԻՆ ՏՐՎԵՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  • 17-10-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչվեց «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը: Նման որոշում հոկտեմբերի 17-ին կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը: Ըստ հաստատված կանոնների, «Ֆրանս տելեկոմ»-ն արդեն Հայաստանում գրանցել է տեղական ընկերություն` «ՖՏԱ Տելեկոմ» անվամբ, որն էլ համարվում է նախնական լիցենզավորված` մինչեւ օրենքով սահմանված չորսշաբաթյա ժամկետի ավարտից հետո ընկերությանը վերջնական լիցենզիայի եւ թույլտվությունների տրամադրումը: Ինչպես նշեց հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, ընկերությունը առաջիկա երկու տարիների ընթացքում մարզերում պետք է հիմնի 42 գրասենյակներ եւ պարտավոր է այդ ժամանակահատվածում GSM բացօթյա ծածկույթ ապահովել Երեւանում եւ հանրապետության 42 քաղաքներում, 200 գյուղերում, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտային միջպետական` Երեւանը Վրաստանին եւ Իրանին կապող մայրուղիների երկայնքի 85 տոկոսում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play