ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 10,5%-ՈՎ<br /> ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է<br />


ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 10,5%-ՈՎ
ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է

  • 02-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների 4,2% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,5% նվազումով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0,5% եւ 0,2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0,2% եւ 7,3% նվազում: 2008թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 302,57 դրամ, ինչը 10,5%-ով ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (338,2 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն