ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԱՍԱԿԱՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 13-09-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը Երեւանում կանցկացվի «Վերադարձ» խորագրով դասական երաժշտության երկրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար, Բելգիայի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա), ջութակահար Վլադիմիր Խաչատրյանը (Գերմանիա), դաշնակահար Ստիվեն Պրուտսմանը, թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ ուրիշներ: Ինչպես սեպտեմբերի 13-ի ասուլիսում հայտնեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, փառատոնի նպատակն է արվեստասեր հայ հասարակությանը ներկայացնել արտերկրում ստեղծագործող եւ արդեն մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտներին: «Մենք հպարտանում ենք այդ երաժիշտներով եւ միաժամանակ երազում, որպեսզի նրանց ունկնդրեն հայրենիքում»,- նշեց Մ.Շահինյանը: Ըստ նրա, փառատոնը հետապնդում է նաեւ մեկ այլ նպատակ` հայրենիք վերադարձնել հայ երաժիշտներին եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ստեղծագործեն ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խոսքերով, արդեն հեղինակություն եւ համընդհանուր ճանաչում ձեռք բերած «Վերադարձ» փառատոնը դառնում է ավանդական: Եվ ուրախալի փաստ է, որ արտերկրում ստեղծագործող երաժիշտները ցանկություն են հայտնում իրենց արվեստը ներկայացնել նաեւ հայրենիքում: Ս.Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ Հայաստանում համերգներով հանդես գալը իր համար մեծ պատիվ է, եւ ինքը երազում է մի քանի տարի հետո վերադառնալ հայրենիք եւ դասավանդել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play