«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ<br /> ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ
ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ

  • 10-09-2008 17:30:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում 6 անվանի գրոսյմաստերներ շարունակում են պայքարը «Մեծ Սաղավարտ» 21-րդ կարգի գերմրցաշարում: Լեւոն Արոնյանը (Հայաստան) սեպտեմբերի 9-ին կայացած 7-րդ փուլում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) եւ 9 միավորով ընթանում է 3 տեղում: Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) պարտվեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), իսկ Թեմուր Ռաջափովը (Ադրբեջան) ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է Մագնուս Կառլսենը: Առաջատարտին 10 միավորով հաջորդում է Վ.Թոփալովը: Վ.Իվանչուկն ունի 8 մնավոր: Իսկ աղյուսակը 6-ական միավորով եզրափակում են Վ.Անանդը եւ Թ.Ռաջափովը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play