«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ<br /> ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ 7-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ
ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ

  • 10-09-2008 17:30:00   |   |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում 6 անուանի գրոսյմաստերներ շարունակում են պայքարը «Մեծ Սաղավարտ» 21-րդ կարգի գերմրցաշարում: Լեւոն Արոնեանը (Հայաստան) սեպտեմբերի 9-ին կայացած 7-րդ փուլում յաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) եւ 9 միաւորով ընթանում է 3 տեղում: Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) պարտուեց Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա), իսկ Թեմուր Ռաջափովը (Ադրբեջան) ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարային աղիւսակը 11 միաւորով գլխաւորում է Մագնուս Կառլսենը: Առաջատարտին 10 միաւորով յաջորդում է Վ.Թոփալովը: Վ.Իվանչուկն ունի 8 մնավոր: Իսկ աղիւսակը 6-ական միաւորով եզրափակում են Վ.Անանդը եւ Թ.Ռաջափովը:
  -   Սպորտ