ԱՅՍ ՏԱՐԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ» ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ» ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ

  • 15-07-2008 17:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսում նոյեմբերի 22-ին կայանալիք «Մանկական եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Մոնիկա Մանուչարովան` Գյումրիից: Փոքրիկ երգչուհին կկատարի «Իմ երգի հնչյունը» երգը, որը օրեր առաջ կայացած հայաստանյան նախընտրական փուլում արժանացել է մրցույթի ժյուրիի եւ հանդիսատեսի հավանությանը: Ի դեպ, երաժշտությունը գրել է Մոնիկան, իսկ երգի տեքստը` Մերի Մնջոյանը: Ինչպես հուլիսի 15-ի ասուլիսում հայտնեց Հանրային հեռուտատեսության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը, մինչեւ կիպրոսյան մրցույթը կնկրահանվի երգի տեսահոլովակը, մի փոքր կփոխվեն երգի բառերն ու երաժշտությունը, գործիքավորումը կկատարի Արա Թորոսյանը, իսկ բեմականացումը` Արտյոմ Գեւորգյանը: Կիպրոսում Մոնիկային կձայնակցեն Մ.Մնջոյանը (Գյումրի) եւ Սերինե Խոդիկյանը (Էջմիածին), որոնք նույնպես մասնակցել են նախընտրական փուլին: Նշենք, որ «Մանկական Եվրոտեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ: Այն կկրի «Ուրախություն արեւի տակ» խորագիրը, կանցկացվի հունական դիցաբանության մոտիվներով, իսկ հաղորդավարները կլինեն Աֆրոդիտե եւ Ադոնիս աստվածների կերպարանքով: Մրցույթի հովանավորն այս տարի եւս ՅՈՒՆԻՍԵՖ-ն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play