Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ դիմել են Արդարադատության նախարարին


Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ դիմել են Արդարադատության նախարարին

  • 06-04-2011 00:48:34   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ դիմել են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցություն թույլատրելու խնդրանքով: Դիմումում, մասնավորապես, ասված է. «Մեր գործընկերը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, շուրջ երկու տարի է գտնվում է ազատազրկման վայրում: Այժմ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է: Մենք՝ լրատվամիջոցների ղեկավարներս, ցանկություն ունենք այցելել «Արթիկ» ՔԿՀ՝ մեր գործընկերոջ հետ տեսակցելու: Քրեակատարողական օրենսգիրքը թույլատրում է տեսակցել դատապատրյալների հետ, առավել եւս լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հուսով ենք, մեր խնդրանքը չի մերժվի:» Դիմողներ՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան «Չորրորդ ինքիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան «Հետք» օրաթերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան «Լրագիր» ինտերնետ պարբերականի տնօրեն Հայկազն Ղահրիյան «Armenia today» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյան «News.am» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան «Ա1+» ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Մեսրոպ Մովսեսյան «EPRESS.am» պարբերականի գլխավոր խմբագիր Արմեն Մելիքբեկյան
Նոյյան տապան  -   Հասարակություն