Բեյրութում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած<br /> միջդպրոցական պարի փառատոն<br />


Բեյրութում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած
միջդպրոցական պարի փառատոն

  • 01-04-2010 20:22:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԲԵՅՐՈՒԹ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 30-ին, Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում, Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած միջդպրոցական պարի փառատոն, որին մասնակցել են հայկական վարժարանների տնօրենները, ուսուցիչներ, կրթական պատասխանատուներ, արվեստասերներ, ծնողներ եւ աշակերտներ,- տեղեկացնում է «Ազդակը»: Փառատոնին մասնակցել է 20 հայկական վարժարան, այդ թվում` Հայ կաթոլիկ Հռիփսիմյանց վարժարանը, Հայ ավետարանական Կերթմենյան վարժարանը, Ազգային «Հառաջ Գ» Գյուլբենկյան» վարժարանը, Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանյան ճեմարանը, Պողոս Գ. Կարմիրյան վարժարանը, Լեւոն Կ. Նազարյան վարժարանը, Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանը, ՀԲԸՄ-ի Դարուհի Հակոբյան-Հովակիմյան վարժարանը, Հայ կաթոլիկ Գեւորգ Հարպոյան վարժարանը, Ազգային Լ. եւ Ս. Հակոբյան քոլեջը եւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն