Ավարտվել են 1980-ականների վերջերին Ադրբեջանում հայերի<br /> ջարդերին վերաբերող նյութերի էլեկտրոնային արխիվի ստեղծման<br /> աշխատանքները<br />


Ավարտվել են 1980-ականների վերջերին Ադրբեջանում հայերի
ջարդերին վերաբերող նյութերի էլեկտրոնային արխիվի ստեղծման
աշխատանքները

  • 26-02-2010 19:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվել են 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները: Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր` ականատեսների, տուժածների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարները եւ այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են մասնավորապես Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնությունների, հրկիզումների, թալանի տեսքով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, ներկայումս ընթացքի մեջ է արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play