Միսաք Քելեշյանի ջանքերով վերականգնվել են հայության<br /> վերապրումի պատմության դրվագները<br />


Միսաք Քելեշյանի ջանքերով վերականգնվել են հայության
վերապրումի պատմության դրվագները

  • 23-02-2010 20:30:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԲԵՅՐՈՒԹ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 21-ին, ՀԲԸՄ-ի «Դեմիրճյան» կենտրոնի սրահում Միսաք Քելեշյանը ներկայացրել է իր հավաքած լուսանկարները եւ տեսաերիզները: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», միջոցառումը կազմակերպվել է ՀԲԸՄ «Անդրանիկ-Անթիլիաս» գործադիր մարմնի նախաձեռնությամբ: Միսաք Քելեշյանն իր ներկայացրած նյութերում անդրադարձել է Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Երուսաղեմի, Եգիպտոսի եւ Գյումրիի հայ որբերին «Նիր իստ ռիլիֆ» ցուցաբերած օժանդակությանը, ինչպես նաեւ հատուկ կերպով բացահայտել է Այնթուրայի որբանոցում Հալիտե հանըմի ղեկավարությամբ հայ որբերի թրքացման քաղաքականությանը: Մասնավորապես հիշել է Ղազիրի որբանոցում հայ որբերի հյուսած գորգի Միացյալ Նահանգների Սպիտակ տուն առաքելու պատմությունը: Հատկանշական է, որ գերմանական պատմական արխիվներից հայտնաբերված եւ առաջին անգամ ցուցադրված «Հայկական տառապանքն ու քրիստոնյա օժանդակությունը» խորագիր կրող, երեք մասից բաղկացած վավերագրական տեսաերիզում ներկայացված է հայ վերապրողների ու որբերի վիճակը: Մյուս տեսաերիզներում ներկայացվել են Մար Մըխայելի եւ Նոր Գյուղի (Հալեպ) գաղթականները, հայության թշվառ վիճակը: Քելեշյանը փորձել է վերականգնել պատմությունը հին լուսանկարների կողքին ներկայացնելով նորերը, որոնք հայկական որբանոցներ կատարած նրա այցելությունների արդյունքն են: Ի նշան երախտագիտության` կատարած աշխատանքի համար, ՀԲԸՄ-ի հանձնաժողովի փոխատենապետ Կարո Ճըղլյանը Քելեշյանին հուշանվեր է հանձնել: Վերջում իր պատգամն է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Բարձր գնահատելով կատարված աշխատանքը, այն կարեւոր է համարել որբերի ու վերապրողների համար: Այսօր եւս հայապահպանության գործը պետք է առաջնահերթ համարել: «Որբերի աղերս» խորագրով միջոցառումը ավելին է, քան պարզապես նախաձեռնություն, որովհետեւ այն պարտադրում է մեկ անգամ եւս հաշվի նստելու անցյալի հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play