Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անուններն են<br /> Անին եւ Նարեկը<br />


Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անուններն են
Անին եւ Նարեկը

  • 19-02-2010 17:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անուններն են Անին եւ Նարեկը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2009թ.-ի ընթացքում Հայաստանում ծնվել է 44 հազար 466 երեխա, որոնցից 20 հազար 629-ը իգական սեռի, իսկ 23 հազար 837-ը` արական: 20 հազար 629 աղջկանից 764-ին տրվել է Անի անունը, իսկ 23 հազար 837 տղայից 1078-ին` Նարեկ: Աղջիկների անվանացանկում երկրորդ հորիզոնականում է հայտնվել Միլենան (717), երրորդում Էլենը (713) անունը: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ` Մանե, Անահիտ, Մարիամ, Նարե, Աննա, Մերի, Լիլիթ անունները: Ինչ վերաբերում է տղաներին անուններին, ապա Նարեկը ամենատարածվածն է եղել նաեւ 2008թ.-ին: Նարեկից բացի տարածված են նաեւ` Դավիթ (1036), Գոռ (720), Արման (700), Հայկ (630), Արթուր (524), Սամվել (498), Տիգրան (471), Արմեն (469) անունները: Ամենաքիչ տրվող անուններից են` Մարգարիտա, Արեւիկ, Մարինե, Ալլա, Նելլի, Ռոման, Ռազմիկ, Էդուարդ, Ժորա, Գառնիկ անունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play