Լույս է տեսել «Արմինիըն ռիվյու» պարբերականի նոր համարը<br />


Լույս է տեսել «Արմինիըն ռիվյու» պարբերականի նոր համարը

  • 17-02-2010 16:26:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լույս է տեսել «Արմինիըն ռիվյու» պարբերականի նոր համարը` «Հայաստանը (հայերը) եւ քաղաքացիական հասարակությունը» թեմայով, հաղորդում է «Մարմարան»: Համարի նյութերը նվիրված են նորանկախ Հայաստանում եւ Սփյուռքում քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության դերին: Որպես նախաբան դրվել է խմբագիր Ասպետ Գոչիկյանի (Բենթլիի համալսարան) եւ Սյուզըն Սպայիսի (Ֆլորիդայի նահանգային համալսարան) համահեղինակած հոդվածը: Հատորում հոդվածներ ունեն Արմինե Իշխանյանը (Լոնդոնի տնտեսագիտության վարժարան), Իրինա Ղափլանյանը (Քեմբրիջի համալսարան), Էլիզա Որբերյան-Հակոբյանը եւ Սոսի Գասպարյանը (Լոնդոնի համալսարան): Համարում տեղ են գտել նաեւ մի շարք գրախոսականներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն