Փետրվարի 15-21-ը կանցկացվեն Մայրենի լեզվի համահայկական<br /> տոնին նվիրված միջոցառումներ<br />


Փետրվարի 15-21-ը կանցկացվեն Մայրենի լեզվի համահայկական
տոնին նվիրված միջոցառումներ

  • 12-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարել է Մայրենիի տարի: Սույն ձեռնարկի կապակցությամբ նախարարությունը ՀՀ պետական շահագրգիռ եւ Սփյուռքի հայկական կառույցների հետ իրականացնում է միջոցառումների «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով ծրագիր, որն ուղղված է Հայաստանում եւ Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը, մեր լեզվամշակույթի միջոցով ազգային ինքնության ամրապնդմանը, մատաղ սերնդի մեջ լեզվական արժանապատվության ձեւավորմանը, հայոց լեզվով ստեղծված մեր գրական-մշակութային ժառանգության ներկայացմանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը: ՀՀ Սփյուռքի նախարարաությունից հայտնում են, որ ծրագիրը կմեկնարկի փետրվարի 15-ին. «Մեծարումի եւ երդումի արարողություն» խորհրդանշական անունը կրող միջոցառման մասնակիցները ժ. 14:00 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կլինեն Օշականում եւ ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հաջորդ միջոցառումը կանցկացվի փետրվարի 17-ին, ժ. 14:00-ին. Մատենադարանին կից տարածքում տեղի կունենա հանդիսավոր ցերեկույթ եւ պատվո երթ: Իսկ փետրվարի 21-ին ժ. 19:00 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպված «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսություն: Միջոցառումներին զուգընթաց, փետրվարի 15-ից ՀՀ դպրոցներում կմեկնարկի նաեւ «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով շարադրությունների մրցույթը:
Նոյյան տապան  -   Հասարակություն