Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Ավստրալիայի Հաի դատի<br /> հանձնախմբի գրասենյակի կառուցումը<br />


Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Ավստրալիայի Հաի դատի
հանձնախմբի գրասենյակի կառուցումը

  • 10-02-2010 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի վաղեմի բարերար` Կեվերյան ընտանիքը ֆինանսավորել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կառուցումը: Կեվերյան ընտանիքի կողմից կազմակերպած ընդունելության ժամանակ հովանավորները հավաքել էին գրասենյակի կառուցմանը հատկացրած դրամական միջոցը: Ինչպես տեղեկացնում է www.armenia.com.au, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ` պարոն Վարանդ Մկրտիչյանը շնորհակալություն է հայտնել պարոն Զոհրաբ Կեվերյանին նշելով, որ հայ-ավստրալիական համայնքի աճող խնդիրների պատճառով իրենց կազմակերպության համար անհրաժեշտ էր ընդլայնել գրասենյակը, որը հնարավորություն կտար Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին լուծել համայնքի աճող խնդիրները եւ կենտրոնանալ Ցեղասպանության «հասկացման» եւ կրթական ծրագրերի շուրջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play