Ըստ Հայաստանի օմբունդսմանի, ՀՌԱՀ-ի նախագահի<br /> հայտարարությունը «էթիկայի եւ գրագիտության տեսանկյունից» ճիշտ չէ<br />


Ըստ Հայաստանի օմբունդսմանի, ՀՌԱՀ-ի նախագահի
հայտարարությունը «էթիկայի եւ գրագիտության տեսանկյունից» ճիշտ չէ

  • 10-02-2010 18:22:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում 2008թ.-ի մարտիմեկյան դեպքերի կազմակերպման մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում չկիրառելու առնչությամբ իր դիրքորոշումը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի այդ հարցի ավելի խորը ուսուամնասիրությունից հետո: Այս մասին նա հայտնեց փետրվարի 10-ի ասուլիսում, նշելով, որ ՄԻՊ-ի գրասենյակի փորձագետները ուսումնասիրել են հարցը եւ երկու հակառակ կարծիքներ հայտնել. նրանց մի մասը գտնում է, որ տվյալ դեպքում համաներումը պետք է կիրառվեր, իսկ մյուս մասի կարծիքով` համաներումը չէր կարող տարածվել Ն.Փաշինյանի վրա: Եթե փորձագետների դիրքորոշումը միանշանակ չէ, գտնում է Ա.Հարությունյանը, ուրեմն կան հակասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն ոչ թե հօգուտ պետական համակարգի, այլ հօգուտ քաղաքացու` Ն.Փաշինյանի: Անդրադառնալով նախօրեին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հայտարարության, որով Պաշտպանի զեկույցները փաստորեն գնահատվել են ոչ լուրջ եւ համեմատվել հասարակական կազմակերպությունների զեկույցների հետ, Ա.Հարությունյանն այն գնահատեց որպես «էթիկայի եւ գրագիտության տեսանկյունից ոչ ճիշտ արտահայտություն»: Նա նշեց, եթե զեկույցը լուրջ չլիներ, ապա չէր լինի մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրած Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիմքում ընտրված փաստաթղթերից մեկը: Էթիկայի կանոններից դուրս է նաեւ, ըստ Ա.Հարությունյանի, իր զեկույցները ՀԿ-ների զեկույցների հետ համեմատելը: «ՀԿ-ները հասարակության ներկայացուցիչներն են, ես պատիվ եմ համարում, որ մեր զեկույցը հասարակական կազմակերպության զեկույցի մակարդակի է, որովհետեւ մենք հասարակության ձայնը լսում ենք եւ կարողանում ենք նրա հետ ներդաշնակ լինել», ասաց նա:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play