Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը փետրվարի 10-ին<br /> կստանձնի իր պաշտոնը<br />


Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը փետրվարի 10-ին
կստանձնի իր պաշտոնը

  • 09-02-2010 17:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ.-ի դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ: Վերջին տարիներին նա ծառայում էր ԱՄՆ-ի Հայոց Արեւելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրեւ հոգեւոր հովիվ: Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ.-ին Բաղդադում: 1988թ.-ին ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յւորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում: 1990թ.-ին ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1995թ.-ին, պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը, ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: 2006թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Նույն տարիներին որպես հոգեւոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ եւ Նյու Ջերսիի Սրբոց Ղեւոնդյանց եւ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play