Ըստ կանխատեսումներցի, 2010թ.-ին Հայաստանում միջին<br /> ջերմաստիճանը 5,7 աստիճանով կբարձրանա, իսկ տեղումները 27 տոկոսով<br /> նվազեն<br />


Ըստ կանխատեսումներցի, 2010թ.-ին Հայաստանում միջին
ջերմաստիճանը 5,7 աստիճանով կբարձրանա, իսկ տեղումները 27 տոկոսով
նվազեն

  • 05-02-2010 13:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում փետրվարի 5-ին անցկացվեց ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ներկայացված Հայաստանի կլիմայի փոփոխության ազգային երկրորդ զեկույցի նախագծի քննարկումը: Ինչպես նշեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, քննարկման հիմնական թեման վերաբերում է շրջակա միջավայրի պահպանությանը եւ կլիմայի փոփոխությանը: Ըստ նախարարի, կլիմայի փոփոխության խնդիրը գլոբալ խնդիր է, եւ աշխարհի բոլոր երկրները անհագստացած են կլիմայի փոփոխությամբ, որն արդյունք է նաեւ ջերմոցային գազերի արտանետումների: Ա.Հարությունյանը նշեց, որ զարգացած երկրները պարտավորություններ են վերցրել կրճատել դրանք, իսկ զարգացող երկրները Կիոտոյի մաքուր մեխանիզմներով փորձում են իրենց ավանդը ունենալ ջերմոցային գազերի կրճատման գործում: Ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության փորձագետների, եթե ջերմոցային գազերի կրճատման ուղղությամբ աշխատանքներ չիրականացվեն, ապա ամբողջ աշխարհում սպասվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների հաճախակիացում եւ ուժգնացում: Հայաստանում ջերմաստիճանի եւ տեղումների քանակի փոփոխությունների կանխատեսումների համաձայն, 2010թ.-ին հնարավոր է միջին ջերմաստիճանը 5,7 աստիճանով բարձրանա, իսկ տեղումները 27 տոկոսով նվազեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play