Ֆլորիդայի Անտլանտյան Համալսարանի գրադարանում անցկացվում է ցուցահանդես` «Ամենամեծ հանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանությունը Առաջին Համաշխարհային պատերազմի Ժամանակ» խորագրով


Ֆլորիդայի Անտլանտյան Համալսարանի գրադարանում անցկացվում է ցուցահանդես` «Ամենամեծ հանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանությունը Առաջին Համաշխարհային պատերազմի Ժամանակ» խորագրով

  • 02-04-2011 09:58:37   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ֆիլմի պանելային քննարկում կենդանի մնացածների ժառանգների կողմից երեքշաբթի, ապրիլի 12-ին Բոկա Ռատոն, Ֆլորիդա - Որպես Ֆլորիդայի Անտլանտյան Համալսարանի Ուիմբերլի գրադարանում կազմակերպված Հայոց Ցեղասպանությանը վերաբերող ցուցահանդեսի մի մաս` Հարավային Ֆլորիդայի երկու հայտնի համայնքային ակտիվիստները PBS հեռուստաալիքի 30 րոպեանոց «Հայոց Ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմից հետո կանցկացնեն քննարկում: Ֆիլմի ցուցադրումը եւ պանելային քննարկումը տեղի կունենան երեքշաբթի օրը` ապրիլի 12-ին, ժամը 19:00 - 21:00 Ֆլորիդայի Անտլանտյան Համալսարանի Ուիմբերլի գրադարանի հինգերորդ հարկում: Մուտքն ազատ է: Մարտա Բաթմասյանը` Ֆլորիդայում Հոլոքոսթի ուսուցանման կրթական բաժնի հանձնակատարը, կկիսվի իր ընտանիքի պատմությամբ եւ թե ինչպես Հայոց Ցեղասպանությունը ներազդեց իր ընտանիքի վրա: Ամերիկայի Հայկական Համագումարի Համայնքների հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը, ով Ֆլորիդայի Ատլանտյան Համալսարանի շրջանավարտ է, կներկայացնի ամերիկահայ ինքնությունը եւ ետցեղասպանային գործոնի ազդեցությունը Միացյալ Նահանգների հայ համայնքի վրա: «Մենք ապրում ենք մի հասարակությունում, որն ունի ժամանակակից ցեղասպանությունների հազարավոր փրկվածներ իրենց ժառանգների հետ միասին: Մեր համայնքը կարեւոր դեր է խաղացել Դարֆուրի ցեղասպանությանը վերջ դնելու փորձերի ուղղությամբ: Սուրբ Դավթի հայկական եկեղեցին, «Բ`նայի Իսրայել» ժողովը եւ Ֆլորիդայի Անտլանտյան Համալսարանի Հոլոքոսթի եւ Մարդու իրավունքների կրթական կենտրոնը նման համայնքային աշխատանքներին աջակցողներն էին: Մեր համայնքին կարեւոր է իմանալ եւ հիշատակել հայ զոհերին, ինչպես մենք հիշատակում եւ սովորեցնում ենք Շոայի մասին: Հիշելով երկու ողբերգությունների զոհերին` մենք ամրապնդում ենք մեր հաստատակամությունը կանխարգելել եւ վերջ դնել բոլոր ցեղասպանություններին»,-ասաց Դոկտոր Ռոուզ Գատենսը` Ֆլորիդայի Ատլանտյան Համալսարանի Հոլոքոսթի եւ մարդու իրավունքների կրթական կենտրոնի տնօրենը (FAU Center for Holocaust and Human Rights Education - CHHRE): «Հայոց Ցեղասպանություն» ֆիլմը եւ պանելային քննարկումը ֆինանսավորվել է Հոլոքոսթի եւ մարդու իրավունքների կրթական կենտրոնի կողմից եւ կանցկացվի «Ամենամեծ հանցանքը պատերազմում. Հայոց Ցեղասպանությունը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ» ցուցահանդեսի հետ միասին չորեքշաբթի օրը` ապրիլի 27-ին, Ուիմբերլի գրադարանում: Ցուցահանդեսը կներկայացնի Անատոլիայում 1.5 միլիոն հայերի սպանդը Առաջին Համաշխարհայինի ընթացքում` 1915-1916թթ: Պատմությունը ցուցադրվելու է 21 վահանակների վրա տեղադրված լուսանկարների, ականատեսների մեկնաբանությունների եւ ժառանգների վկայությունների միջոցով: Միջոցառումները եւ ցուցահանդեսը կազմակերպվել են Ֆլորիդայի Ատլանտյան Համալսարանի գրադարանների կողմից որպես Ցեղասպանությունների Հիշատակման ամսվա մի մաս: Ցեղասպանությունների հիշատակման ամիսը ապրիլն է, որի նպատակն է կրթել ցեղասպանությունների եւ դրանց կանխարգելման վերաբերյալ: Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոսթը, Բոսնիայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունները տեղի են ունեցել վերջին 100 տարիների ընթացքում եւ բոլորն էլ հիշատակվում են ապրիլին: 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն