«Մանկավարժության մեջ մանրուքներ չկան»,- պնդում է Անանիա<br /> Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը<br />


«Մանկավարժության մեջ մանրուքներ չկան»,- պնդում է Անանիա
Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը

  • 30-01-2010 09:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում տեղի ունեցավ «Շիրակացու օրեր» փառատոնի հանդիսավոր բացումը: Ճեմարանը, որն այս տարի նշելու է հիմնադրման 20-ամյակը, ստեղծվել է որպես շնորհալի երեխաների կրթօջախ: Նշվեց, որ հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը, այն է` դեմոկրատիա, ինտերնացիոնալիզմ, բնապահպանություն, հոգու եւ մարմնի միասնություն, ծառայություն մարդկությանը, ճեմարանն ապրում է բազմաբովանդակ կյանքով եւ ամեն տարի համալրում իր սաների` տարբեր առարկաներից վաստակած մեդալների թիվը: Ճեմարանի սաները իսկապես տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս, քանի որ, օրինակ, 2009թ. հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ երրորդ փուլին մասնակցած ճեմարանի 37 սաներից 10-ը շահել են դիպլոմներ, 3 շրջանավարտ արժանացել է նախագահի հատուկ մրցանակի: Ճեմարանականների հաջողությունները չեն սահմանափակվում ձեռքբերումներով միայն Հայաստանում. Մոսկվայում տեղի ունեցած «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական ստուգատեսին ճեմարանի աշակերտը ներկայացրել է իր աշխատանքը` «Գիտափորձ տիեզերքում», եւ արժանացել դափնեկրի կոչման, Եգիպտոսում նկարչության միջազգային մանկապատանեկան մրցույթի ժամանակ երեք ոսկե մեդալներն էլ ճեմարանի սաներն են շահել: Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը նշեց, որ քսաներկու աշակերտ այժմ սովորում է Թաիլանդի Ռեջենթների դպրոցում, իսկ ճեմարանը նախկին ԽՍՀՄ տարածքից միակ ուսումնական հաստատությունն է, որ հանդիսանում է աշխարհահռչակ "Roundsquear" միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի անդամ, որի կազմում ընդգրկված է ընդամենը 95 դպրոց ամբողջ աշխարհից այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ այլն: «Շիրակացու օրեր» փառատոնը անց է կացվում 1992թ.-ից: Փառատոնի ընթացքում աշակերտները եւ աշխատակիցները ներկայացնում են իրենց զեկույցները տարբեր թեմաներով. զեկույցները այնուհետեւ տեղադրվելու են կայքում: Աշակերտները մեծ ոգեւորությամբ եւ պատսխանատվությամբ են պատրաստվում իրենց ելույթներին` կիրառելով ստացած գիտելիքները: Բացման արարողության ընթացքում ԵՊՀ-ի ռեկտորը եւ մի շարք դասախոսներ պարգեւատրվեցին Անանիա Շիրակացի ճեմարանի անվան մեդալով: Ինչպես նշեցին իրենք` մրցանակակիրները, ճեմարանի կրթությունը ստացած ուսնողները տարբերվում են մյուս ուսանողներից: Այստեղ աշակերտները այլ ուսումնական ծրագրերով են սովորում եւ կրթության նախարարության կողմից անց կացված ստուգատեսից հետո նամակ է ուղղարկվել կրթության եւ գիտության նախարարին` ճեմարանի որոշ ծրագրեր հանրակրթական դպրոցներում կիրառելու մասին առաջարկով: Փառատոնը շարունակվելու է մինչեւ մայիս, որի ընթացքում զեկույցներից բացի կցուցադրվեն նաեւ աշակերտների թատերական ներկայացումները, վերջում կհանձնվեն պարգեւները եւ տեղի կունենա փառատոնի հնադիսավոր փակումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play