Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է<br /> տեսաֆիլմ Հայաստանի մասին<br />


Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է
տեսաֆիլմ Հայաստանի մասին

  • 29-01-2010 18:02:00   | Իտալիա  |  Հասարակություն
ՀՌՈՄ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի առավոտյան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ: Արդեն հեռարձակվել են 20 րոպեից ավելի տեւողությամբ ութ հաղորդում` «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի ապագա» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան` մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) եւ «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti) խորագրերով: Տեսաֆիլմը Իտալիայի հանրությանը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն քրիստոնեական ժառանգություն ունեցող երկիր, անդրադառնում է հայ ժողովրդի պատմության օրհասական էջերին (ազգային ազատագրական պայքար, ցեղասպանություն), ինչպես նաեւ` հայ եկեղեցաշինությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը եւ Հայաստանի անկախությունից ի վեր պատմությանը: Այն աչքի է ընկնում իտալացի լրագրողների կողմից պատմական փաստերի ներկայացման խորությամբ ու գեղարվեստական բարձրաճաշակ ձՅավորմամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, տեսաֆիլմը հնարավոր է դիտել համացանցի MEDIASET հեռուստաընկերության http://www.video.mediaset.it/ կայքէջում:
Նոյյան տապան  -   Հասարակություն