Շախմատի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի արդյունքներով<br /> առաջատարներն են Ավետիք Գրիգորյանը եւ Լիա Մարտիրոսյանը<br />


Շախմատի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի արդյունքներով
առաջատարներն են Ավետիք Գրիգորյանը եւ Լիա Մարտիրոսյանը

  • 27-01-2010 22:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունների բարձրագույն խմբերի մրցաշարերի հունվարի 27-ին կայացած 6-րդ տուրի արդյունքներով տղամարդկանց առաջնության առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել 5 միավոր վաստակած Ավետիք Գրիգորյանը: Կանանց առաջնությունում տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն. Սիրանուշ Անդրիասյանը պարտվել է Լիա Մարտիրոսյանին, եւ վերջինը 6-րդ տուրից հետո 4,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Տղամարդկանց առաջնությունում Ա.Գրիգորյանին հաջորդում են Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը (4-ական միավոր), Արտաշես Մինասյանը (3,5 միավոր), Հրանտ Մելքումյանը եւ Արթուր Չիբուխչյանը (3-ական միավոր), Ռոբերտ Հովհաննիսյանը (2,5 միավոր), Տիգրան Քոթանջյանը (2 միավոր), Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Դավիթ Քալաշյանը (1,5-ական միավոր): Կանանց առաջնությունում Լ.Մարտիրոսյանին հաջորդում են Նարինե Գասպարյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը (4-ական միավոր), Անի Խանամիրյանը (3,5 միավոր), Անահիտ Խառատյանը եւ Մարիաննա Գասպարյանը (3-ական միավոր), Լուսինե Կարապետյանը եւ Նաիրա Մովսիսյանը (2,5-ական միավոր), Աննա Հայրապետյանը (2 միավոր) եւ Վարդուհի Քալաշյանը (1 միավոր):
Նոյյան տապան  -   Սպորտ