«Ֆորդը» «Վոլվոն» կվաճառի Չինաստանին<br />


«Ֆորդը» «Վոլվոն» կվաճառի Չինաստանին

  • 09-12-2008 16:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խոշոր ավտոարտադրող «Ֆորդ Մոթորը» բանակցություններ է վարում չինացի իր գործընկեր Changan Automobile Group ընկերությանը «Վոլվոյի» արտադրության վաճառքի շուրջ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»: Changan խմբի նախագահ Հու Լիուպինը «Ֆորդի» եւ «Վոլվոյի» հետ բանակցություններ է վարել Գուանչժոու չինական քաղաքում վերջին ավտոմոբիլային շոուի ժամանակ: Բանակցությունների մանրամասների մասին չի հաղորդվում: Changan-ը Չինաստանի վեց ամենախոշոր ավտոմոբիլային ընկերություններից մեկն է:
Նոյյան տապան  -   Միջազգային