ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խոշոր ավտոարտադրող
«Ֆորդ Մոթորը» բանակցություններ է վարում չինացի իր գործընկեր
Changan Automobile Group ընկերությանը «Վոլվոյի» արտադրության
վաճառքի շուրջ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»:
Changan խմբի նախագահ Հու Լիուպինը «Ֆորդի» եւ «Վոլվոյի» հետ
բանակցություններ է վարել Գուանչժոու չինական քաղաքում վերջին
ավտոմոբիլային շոուի ժամանակ: Բանակցությունների մանրամասների
մասին չի հաղորդվում:
Changan-ը Չինաստանի վեց ամենախոշոր ավտոմոբիլային
ընկերություններից մեկն է: