Թալիբների առաջնորդը աֆղանական ընտրությունները բոյկոտելու<br /> կոչ է արել<br />


Թալիբների առաջնորդը աֆղանական ընտրությունները բոյկոտելու
կոչ է արել

  • 08-12-2008 16:09:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Մուհամմադ Օմարը կոչ է արել Աֆղանստանի բնակիչներին բոյկոտել երկրի նախագահի ընտրությունները, որ ծրագրված են 2009 թվականին: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»: «Թույլ մի տվեք խաբեն ձեզ: Իրականում ընտրությունը կատարվելու է Վաշինգտոնում»,- հայտարարել է թալիբների առաջնորդը Կուրբան-Բայրամ մուսուլմանական տոնի նախաշեմին հրապարակված էլեկտրոնային նամակում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play