ԱՄՆ-Ը ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ<br />


ԱՄՆ-Ը ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • 23-10-2008 16:34:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում ավիատոմսեր գնող ուղեւորները շուտով պարտավոր կլինեն ավելի շատ տեղեկություններ տրամադրել իրենց մասին, քան անհրաժեշտ է հիմա: Այդպիսին են թռիչքների անվտանգության ապահովման նոր ծրագրի պայմանները, որի ներդրման մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Մայքլ Չերտոֆը: Գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, ավիաընկերությունները ուղեւորից պահանջում են միայն նրա անուն-ազգանունը, եւ ընդ որում բոլորովին ոչ միշտ են ստացված տեղեկատվությունը համեմատում այն անձանց ցուցակների հետ, որոնք հետախուզվում են իրավապահ կառույցների կողմից: Իսկ հիմա պարտադիր կագով նրանց հարկ կլինի հայտնել ոչ միայն անունը, այլեւ սեռը, ինչպես նաեւ ուղեւորների ծննդյան օրը: Ենթադրվում է, որ նոր ծրագիրը կներդրվի 2009 թվականի հենց սկզբից ԱՄՆ-ի ներքին ավիաչվերթների համար եւ փոքր-ինչ ավելի ուշ` միջազգային չվերթների համար:
Նոյյան տապան  -   Միջազգային