ՕԲԱՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՄԱԿՔԵՅՆԻՆ<br />


ՕԲԱՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՄԱԿՔԵՅՆԻՆ

  • 16-10-2008 18:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման երրորդ անգամ նախընտրական հեռուստաբանավեճում հաղթել է իր մրցակցին` հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին: CNN-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բանավեճին հեռուստացույցով հետեւող ամերիկացիների 58%-ը հաղթանակը շնորհել է Բարաք Օբամային: Սենատոր Մակքեյնին հաղթող են ճանաչել ամերիկացիների 31%-ը: CBS-ի հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատական կուսակցության թեկնածուին հաղթող են համարում հեռուստաբանավեճը դիտած ընտրողների 53%-ը, իսկ Ջոն Մակքեյնին` սոսկ 22%-ը: Կայացած հեռուստաբանավեճը եղել է երրորդը եւ վերջինը նոյեմբերի 4-ին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play