ՄԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆ<br />


ՄԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆ

  • 19-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի եւ Շախմատի հանրապետական ակադեմիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Երեւանի պետական համալսարանի պուրակում անցկացվեց շախմատային փառատոն, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալը, ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ շախմատի հանրապետական ակադեմիայի նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: 4-րդ անգամ անցկացված ՄԱԿ-ի գավաթի խաղարկությանը մասնակցեցին Հայաստանի բոլոր քաղաքների եւ Երեւանի շախմատային մարզադպրոցների մինչեւ 12 տարեկան առաջատար պատանիները: Միաժամանակյա խաղաշարով հանդես եկան գրոսմայստերներ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի հաղթող Արման Փաշիկյանը եւ միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Տիգրան Լեւոնի Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play