ՄԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆ<br />


ՄԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆ

  • 19-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի հայաստանեան ասոցիացիայի եւ Շախմատի հանրապետական ակադեմիայի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 19-ին Երեւանի պետական համալսարանի պուրակում անցկացուեց շախմատային փառատոն, որի բացմանը ներկայ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Փառատոնի մասնակիցներին ողջոյնի խօսքով դիմեցին ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի համակարգող Կոնսուելո Վիդալը, ՄԱԿ-ի հայաստանեան ասոցիացիայի նախագահ Արմինէ Պոդոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը եւ շախմատի հանրապետական ակադեմիայի նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտեանը: 4-րդ անգամ անցկացուած ՄԱԿ-ի գաւաթի խաղարկութեանը մասնակցեցին Հայաստանի բոլոր քաղաքների եւ Երեւանի շախմատային մարզադպրոցների մինչեւ 12 տարեկան առաջատար պատանիները: Միաժամանակեայ խաղաշարով հանդէս եկան գրոսմայստերներ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Յակոբեանը, «Սեւանայ լիճ» միջազգային մրցաշարի յաղթող Արման Փաշիկյանը եւ միջազգային բազմաթիւ մրցաշարերի յաղթող Տիգրան Լեւոնի Պետրոսեանը:
  -   Սպորտ