2008 Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՈՖԻԱՅԻ, ՇԻՐԱԶԻ ԵՎ<br /> ԱՍՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


2008 Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՈՖԻԱՅԻ, ՇԻՐԱԶԻ ԵՎ
ԱՍՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 09-06-2008 21:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վերջին 2 ամիսներին մասնակցել են մի շարք գիաժողովների: Մասնավորապես, ապրիլին քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Խոշոր մայրաքաղաքների ասամբլեայի կողմից Մոսկվայում կազմակերպված միջազգային գիտաժողովին: Գիտաժողովում քննարկվել են մեծ քաղաքներում բնապահպանական, երթեւեկության կառավարման համակարգի հետ կապված մի շարք հարցեր: Ինչպես հունիսի 9-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, իրենք մասնակցել են նաեւ մայիսին Բուխարեստում կազմակերպված քաղաքների մշակութային քաղաքականությանը նվիրված գիտաժողովին, Մոսկվայում անցկացված տնտեսական ոլորտին նվիրված գիտաժողովին: Շուտով քաղաքապետարանի պատվիրակությունը կմեկնի Աստանա` մասնակցելու Խոշոր մայրաքաղաքների ասամբլեայի կողմից կազմակերպվելիք հերթական գագաթնաժողովին: Միաժամանակ նշվեց, որ այս տարի Երեւանի եւ մի շարք քաղաքների, մասնավորապես Սոֆիայի, Շիրազի (Իրան) եւ Աստանայի (Ղազախստան), միջեւ կկնքվի համաձայնագիր, եւ այդ քաղաքների հետ կհաստատվի երկկողմ համագործակցություն: Դ.Գեւորգյանը տեղեկացրեց, որ այդ համագործակցության շրջանակում շուտով Երեւանից Սոֆիա կտեղափոխվի հայկական խաչքար, որը կտեղադրվի Բուլղարիայի մայրաքաղաքի Երեւանի անվան զբոսայգում, իսկ մոտակա ամիսներին Երեւանում կսկսվի Լիոնի անվան այգու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների առաջին փուլը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play