Թուրքիա - ԱՄՆ. «Նուրջուլար» աղանդի ղեկավար Մ.Գյուլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիվ գործակալ է


Թուրքիա - ԱՄՆ. «Նուրջուլար» աղանդի ղեկավար Մ.Գյուլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիվ գործակալ է

  • 29-03-2011 13:59:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Թուրքական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան մի շարք աշխատակիցների տվյալների համաձայն` հայտնի ,Նուրջուլարե աղանդի ղեկավար Մ.Գյուլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիվ գործակալ է: Մասնավորապես, Ստամբուլում թուրքական հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Նուրի Ղունդուսը հայտարարել է այն մասին, որ այս աղանդի առաջնորդը վաղուց օգտագործվում էր ամերիկացիների կողմից` Աֆղանստանում, Պակիստանում եւ Իրանում իսլամիստական տարբեր հոսանքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներում իր գործակալներին ներդնելու համար: Մասնավորապես, նրա տվյալներով` աղանդի գրասենյակների եւ քոլեջների ,տանիքիե ներքո Ղրղզստանում եւ Ուզբեկստանում տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ամերիկյան հետախուզության 130 տեղեկատվական աղբյուր: Մ.Գյուլենը 1998-ից մշտապես բնակվում է Փենսիլվանիայում (ԱՄՆ), ընդ որում` բնակության իրավունք ստացել է միայն 2008թ.: Նշենք, որ ,կանաչ քարտե ստանալու նրա փորձերը հաջողությամբ են պսակվել միայն ԱՄՆ ԿՀՎ-ի փաստորեն բացահայտ աջակցությունից հետո: Մ.Գյուլենի համար ,երաշխավորե են դարձել այդ կազմակերպության երկու վետերան` Գրեհեմ Ֆուլերը (որի հետ Մ.Գյուլենն անձնական շփումներ ունի այն ժամանակվանից, երբ այդ ամերիկացին գկխավորում էր ԿՀՎ ռեզիդենտուրան Քաբուլում) եւ Ջ.Ֆիդասը (որը ,կանտորայումե պատասխանատու է գիտական, վերլուծական համալսարանների եւ ֆոնդերի հետ կապերի համար): Ասվածից կարելի է անել հետեւյալ հետեւությունները. ,Նուրջուլարե աղանդը ԱՄՆ ԿՀՎ ,տանիքնե էր, որի օգնությամբ այն համաշխարհային ջիհադի ցանցի սփռման գլոբալ գործողություն էր իրականացնում: Գործունեության հիմնական ուղղություններն էին համարվում Աֆղանստանը, աֆրիկյան աշխարհամասը եւ կենտրոնաասիական տարածաշրջանը, որը հանգուցային նշանակություն է ձեռք բերում Պակիստանի եւ Աֆղանստանի իրավիճակի հետ կապված: Կազմակերպությունն ամերիկացիների կողմից ակտիվորեն օգտագործվում էր նրա գործունեության վայրերում գործակալների ձեռքբերման համար: Այս առնչությամբ միանգամայն տրամաբանական են թվում Ռուսաստանի անվտանգության մարմինների` ՌԴ-ում աղանդի քոլեջների ցանցի վերացմանն ուղղված միջոցառումները եւ ՌԴ Գերագույն դատարանի կողմից դրա գործունեության որակումը որպես ,քայքայիչե: Ընդ որում` նշենք, որ Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (ԱՀԿ) նախկին ղեկավարներից մեկի հայտնությունները թույլ են տալիս փաստել, որ խոսքը մեծ մասամբ ոչ թե հենց թուրքական հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության մասին է, այլ մեծ մասամբ ամերիկյան հետախուզական մարմինների հետախուզական գործունեության խափանման: Սա նոր նրբերանգ է, որն ամենեւին էլ չի նշանակում, թե Թուրքիայի ԱՀԿ-ն գլխի չէր ընկնում տեղի ունեցողի մասին, բայց նրա դերն այդ գործողությունում ավելի շուտ օժանդակող էր: Այս առնչությամբ նոր լույսով են ներկայանում ,արտասահմանում աղանդի անդամների գործունեությանը մասնակցությանե մասին թուրքական կառավարության հերքումները: Ամերիկացիները ,Նուրջուլարնե օգտագործում էին ոչ միայն ջիհադականների դեմ պայքարի, այլ նաեւ հենց Թուրքիայում քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու եւ պետկառույցներում գործակալներ ձեռք բերելու համար: Այս մասին է վկայում երկրի ռազմական հետախուզության հատուկ ստեղծված խմբի գաղտնի հետազոտությունը, որում նշվում էր, որ ,սկսած 2000 թվականից` աղանդն իր անդամներին բանակում, ոստիկանությունում, դատական մարմիններում եւ քաղաքական կուսակցություններում ներդնելու ակտիվ գործունեություն էր վարումե: Խմբի արած հետեւությունները խոսում են Թուրքիայի ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի մասին` ,կապված դրանով իսկ երկրի համար կենսականորեն կարեւոր իշխանական եւ կառավարչական մարմիններում արմատական իսլամիստների ազդեցության զորեղացման հետե: Սա շատ հետաքրքիր պահ է, քանի որ նույնիսկ թուրքական երբեմնի ամենակարող զինվորականների համար մեծ գաղտնիք էր, որ խոսքն առաջին հերթին ոչ թե իսլամիստական, այլ ամերիկյան ազդեցության զորեղացման մասին է: Հասկանալի է, որ ԱՄՆ հետախուզական մարմիններն աշխատում են ,հեռանկարի համարե` երկրում քաղաքական քաշ հավաքող չափավոր իսլամիստների հետ կապված: Ամերիկյան հետախուզության գործողությունը` ,Նուրջուլարիե օգտագործմամբ, փաստորեն ավարտվել է, այդ թվում եւ Անկարայի կտրուկ փոխված դիրքորոշման պատճառով: Թուրքական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների հայտնությունները եւ ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցների բացահայտ միջամտությունը Գյուլենին ,կանաչ քարտե տրամադրելու գործընթացին նույնպես այդ մասին են վկայում: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Գյուլենը խիստ քննադատել է թուրքական ներկայիս իշխանություններին` ,Թեհրանի հետ իրենց խաղերիե, ինչպես նաեւ ,Խաղաղության նավատորմիկիե պատմության համար: Նման քննադատությունը ,խաչ է քաշումե Անկարայի չեզոքության վրա` կապված երկրի տարածքում աղանդի գործունեության հետ: Այդ պահը նշանակում է, որ Թուրքիայի ներկա ռեժիմն իրեն հեռու է պահում ԱՄՆ-ից: Այս նույն համատեքստում պետք է գնահատել նաեւ այն, որ Անկարան հրաժարվեց մասնակցել Իրանի դեմ որեւէ ռազմական գործողության, ներառյալ եւ այն, որ հրաժարվեց տրամադրել իր օդային տարածքն ու ռազմակայանները: Յու.Բ. Շչեգլովին Աղբյուրը` Մերձավոր Արեւելքի ինստիտուտ «Գլոբուս Էներգետիկ անվտանգություն», թիվ 2, 2011
Նոյյան տապան  -   Վերլուծություն