ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՌՈԳՄԱՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՌՈԳՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 04-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում հաստատվել է ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008թ.-ի ծրագիրը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ծրագրով նախատեսվում է համակարգի հիմնանորոգման նպատակով պետբյուջեից հատկացնել 1 մլրդ 407 մլն դրամ (մոտ 4,5 մլն ԱՄՆ դոլար): Ըստ նրա, առաջին անգամն է, որ պետբյուջեից գումարներ են ուղղվում ոչ միայն համակարգի ընթացիկ ծախսերի ճեղքվածները փակելու, այլեւ կապիտալ ծախսերի բեռը թեթեւանցնելու համար: Ա.Անդրեասյանը նշեց, որ ծրագիրը ունի երկու ենթաբաղադրիչ. հրատապ աշխատանքեր, որոնք պետք է իրականացվեն մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը, եւ հիմնական աշխատանքներ, այդ թվում պոմպակայանների, մայր ջրատարների հիմնանորոգում: Նշվեց նաեւ, որ ոռոգման համակարգում իրականացվելիք «Հազարամյակի մարտահարվերներ»-ի ծրագիրը կսկսի գործել հաջորդ տարվանից: Ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ եւ նախագծային հետազոտական աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play