«ՀԱՅՋՐՄՈՂԿՈՅՈՒՂՈՒ» ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՋՐԻ<br /> ՍԱԿԱԳԻՆԸ<br />


«ՀԱՅՋՐՄՈՂԿՈՅՈՒՂՈՒ» ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՋՐԻ
ՍԱԿԱԳԻՆԸ

  • 26-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայջրմուղկոյուղի» ընկերության ֆրանսիական կառավարիչը 2004թ.-ից մինչ օրս համակարգում ներդրել է 18 մլն դոլար` Համաշխարհային բանկի վարկային եւ տարեկան մոտ 250 մլն դրամ (մոտ 806 հազար ԱՄՆ դոլար) իր սեփական միջոցների հաշվին: Ինչպես մարտի 26-ին լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, կատարված ներդրումների արդյունքում աճել են ջրամատակարարման ծավալները. 2007թ.-ին ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է օրական 12 ժամ` 2006թ.-ի 9:30-ի դիմաց: Միայն անցած տարի տեղադրվել է 19 հազար ջրաչափ, իսկ այս տարի նախատեսվում է 30 հազար: Պ.Լորենը նշեց նաեւ, որ առաջիկա մեկ ամսում Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի հետ սկսելու են Սեւանա լճի շրջակայքի կեղտաջրերի մաքրման ծրագիրը: Պ.Լորենը տեղեկացրեց, որ թեեւ այս տարի լրանում է «Հայջրմուղկոյուղու» կառավարման պայմանագրի ժամկետը, այդուհանդերձ իրենք պատրաստվում են աշխատել եւս երկու տարի: Նշվեց նաեւ, որ կառավարիչը նախատեսում է ջրի սակագնի (ներկայումս այն կազմում է 140 դրամ) բարձրացման հայտ ներկայացնել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play