ՄԱՐՏԻ 31-ԻՑ ԱՊՐԻԼԻ 7-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»<br />


ՄԱՐՏԻ 31-ԻՑ ԱՊՐԻԼԻ 7-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»

  • 25-03-2008 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության եւ Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախաձեռնությամբ մարտի 31-ից ապրիլի 7-ը Հայաստանում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի շաբաթ»: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանյանը, գրական մշակութային կյանքը աշխուժացնելու նպատակով արդեն 6-րդ տարին է, ինչ շաբաթը մեկնարկում է մարզերում. այս տարի այն կսկսվի Վայոց ձորում: «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի օրերին հանրապետության դպրոցներում, գրադարաններում եւ մշակութային կենտրոններում կկազմակերպվեն մանկական գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ, հայ մանկագիրների հանդիպումները դպրոցահասակ երեխաների հետ: Լ.Անանյանը նշեց, որ ապրիլի 7-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կկայանա ՀԳՄ-ի ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Միության որոշմամբ այս տարի մրցանակը կշնորհվի մանկագիր Հենրիկ Սեւանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play