Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բնակարանային ծրագրերի ընթացքը


Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությունում քննարկվել է բնակարանային ծրագրերի ընթացքը

  • 24-03-2011 20:28:06   | Հայաստան  |  Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի հետ կապված հարցեր: Զեկույցով հանդես է եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները եւ դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ եւ ավարտին հասցնել պետական այս ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման եւ իրականացման հետ կապված հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Հասարակություն