ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԿՈՒ<br /> ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ՎԱՐՇԱՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԿՈՒ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 17-03-2008 16:30:00   | Լեհաստան  |  Սպորտ
ՎԱՐՇԱՎԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց բռնցքամարտի աշխարհահռչակ մարզիչ Ֆելիքս Շտամմի միջազգային ավանդական հուշամրցաշարը: Հայաստանից մրցումներին մասնակցում էին երկու մարզիկներ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ, Երեւան) եւ Հրաչյա Ջավախյանը (60 կգ, Վանաձոր): Եչրափակիչում Հ.Ջավախյանը հաղթանակ տարավ եւ գրավեց առաջին տեղը, իսկ Հ.Դանիելյանը միավորներով զիջեց մրցակցին եւ բավարարվեց 2-րդ տեղով: Հիշեցնենք, որ նշված երկու բռնցքամարտիկները դեռեւս անցյալ տարեվերջին իրենց համար ապահովել են Պեկինի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր:
Նոյյան տապան  -   Սպորտ