ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2009 Թ.-Ի<br /> ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՀԱՏԿԱՑՎԻ 291 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2009 Թ.-Ի
ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՀԱՏԿԱՑՎԻ 291 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 28-10-2008 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի նախագծով, Սփյուռքի նորաստեղծ նախարարության պահպանման համար նախատեսվել է շուրջ 291 մլն դրամ, իսկ ծրագրերի իրականացման համար` շուրջ 100 մլն դրամ: Ծրագրերի համար հատկացված գումարների 51,5 մլն դրամը նախատեսված է Հայաստան-Սփյուռք գործակցության միջոցառումների իրականացման համար, որոնք ուղղված են լինելու կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին, Սփյուռքի կրթամշակութային հաստատությունների գործունեության աջակցությանը, ինչպես նաեւ կրթական որակի բարձրացմանը: Ինչպես ԱԺ մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, նախարարությունը ձեւավորվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին, երբ բյուջեի նախագիծը արդեն ներկայացվել էր խորհրդարան, ուստի նախարարության ծրագրերի ֆինանսավորման խնդիրները անհրաժեշտ է համատեղ քննարկել: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, նախարարության գլխավոր առաքելությունն է համակարգել գործադիր իշխանության մարմինների գործունեությունը Սփյուռք-Հայրենիք գործակցության ասպարեզում, ուստի պետբյուջեով նախատեսվող գումարները իրոք շատ փոքր են այն իրականացնելու համար: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն բացի պետբյուջեի հատկացումներից որոշակի հիմնադրամներից իրականացնել մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: Առաջիկայում իրականացվելիք ծրագրերից նախարարը հատկապես կարեւորեց «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստան բերել 15-25 տարեկան տղաների եւ աղջիկների: Քանի որ համակարգում կարող են աշխատել միայն քաղծառայողներ, ուստի աշխատանքներ են տարվում սփյուռքահայերին նախարարության աշխատանքներին պայմանագրային հիմունքով ներգրավելու համար: Ըստ Հ.Հակոբյանի, ՄԱԿ-ի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր եւ հայտարարվել է մրցույթ սփյուռքահայերին նախարարության աշխատանքներին ներգրավելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել կոնֆերանս` նվիրված 1946-48թթ.-ի հայրենադարձությանը, ինչը հնարավորություն կտա վերլուծել վերջինիս դասերը` առաջիկայում հայրենադարձության ծրագիրը մշակելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play