ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 55<br /> ՄԵԴԱԼ<br />


ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 55
ՄԵԴԱԼ

  • 25-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրագրողների հետ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի եւ օրերս Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրների սեպտեմբերի 25-ի հանդիպմանը ներկայացվեցին մրցաշրջան 2008-ի արդյունքները: Ֆեդերացիայի նախագահը մրցաշրջան գերազանց գնահատելով, համեմատության համար նշեց, որ եթե 2006թ.-ին հայ ծանրորդները միջազգային մրցումներում նվաճել են 46 մեդալ, 2007թ.-ին` 49-ը, ապա այս տարի` 55 մեդալ: Ս.Խաչատրյանը կարեւորեց մարզիչների, մարզիկների, մասնագետների համախմբված աշխատանքը: Օ.Միրզոյանը նշեց, որ վերջին տարիներին գրանցված բարձր արդյունքների շնորհիվ Հայաստանում մեծացել է ծանրամարտով պարապողների թիվը: Ըստ նրա, հատկապես մեծացել է ծանրամարտով զբաղվող աղջիկների քանակը. եթե 2006թ.-ին նրանք ընդամենը 7-ն էին, ապա հիմա` 38-ը: Օ.Միրզոյանի խոսքերով, հայ աղջիկները արժանի մրցակցություն են ծավալում միջազգային մրցահարթակներում եւ հաճախ հաղթում են, այդ թվում եւ 2,5 մլն ծանրորդուհի ունեցող Չինաստանի ներկայացուցիչներին: Անդրադառնալով մարզաձեւի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին, Օ.Միրզոյանը նշեց, որ Երեւանում չկա բավարար պայմաններով ապահովված ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոց: Չի բավարարում նաեւ մարզագույքը: Այս ամենի հետ մեկտեղ ասուլիսի մասնակիցները նշեցին, որ իրենց նպատակն է պահպանել հաջողությունը եւ 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում ավելի 1շատ մեդալներ նվաճել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play