ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆՈՒԱՃԵԼ ԵՆ 55<br /> ՄԵԴԱԼ<br />


ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆՈՒԱՃԵԼ ԵՆ 55
ՄԵԴԱԼ

  • 25-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրագրողների հետ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանի, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոեանի եւ օրերս Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացուած ծանրամարտի Եւրոպայի առաջնութեան մրցանակակիրների սեպտեմբերի 25-ի հանդիպմանը ներկայացուեցին մրցաշրջան 2008-ի արդիւնքները: Ֆեդերացիայի նախագահը մրցաշրջան գերազանց գնահատելով, համեմատութեան համար նշեց, որ եթէ 2006թ.-ին հայ ծանրորդները միջազգային մրցումներում նուաճել են 46 մեդալ, 2007թ.-ին` 49-ը, ապա այս տարի` 55 մեդալ: Ս.Խաչատրեանը կարեւորեց մարզիչների, մարզիկների, մասնագէտների համախմբուած աշխատանքը: Օ.Միրզոեանը նշեց, որ վերջին տարիներին գրանցուած բարձր արդիւնքների շնորհիւ Հայաստանում մեծացել է ծանրամարտով պարապողների թիւը: Ըստ նրա, յատկապէս մեծացել է ծանրամարտով զբաղուող աղջիկների քանակը. եթէ 2006թ.-ին նրանք ընդամէնը 7-ն էին, ապա հիմա` 38-ը: Օ.Միրզոեանի խօսքերով, հայ աղջիկները արժանի մրցակցութիւն են ծաւալում միջազգային մրցահարթակներում եւ յաճախ յաղթում են, այդ թւում եւ 2,5 մլն ծանրորդուհի ունեցող Չինաստանի ներկայացուցիչներին: Անդրադառնալով մարզաձեւի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին, Օ.Միրզոեանը նշեց, որ Երեւանում չկայ բաւարար պայմաններով ապահովուած ծանրամարտի մասնագիտացուած մարզադպրոց: Չի բաւարարում նաեւ մարզագույքը: Այս ամէնի հետ մէկտեղ ասուլիսի մասնակիցները նշեցին, որ իրենց նպատակն է պահպանել յաջողութիյունը եւ 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում աւելի 1շատ մեդալներ նուաճել:
  -   Սպորտ