ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ<br /> ԿԵՏ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ
ԿԵՏ

  • 11-09-2008 20:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի հետ բարեկամության եւ համգործակցության ընկերության նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում Երեւանում է գտնվում «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագիր Յուրի Պոլյակովը եւ խմբագրության մի շարք այլ աշխատակիցներ: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հրավերով ռուսական այդ հանրաճանաչ ու պատմական ավանդույթներ ունեցող թերթի պատասխանատուն հանդիպեց հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Յուրի Պոլյակովի խոսքերով, արվեստի ու գրականության իսկական երկրպագուները Ռուսաստանում արդեն գտել են իրենց հանդիսատեսին ու ընթերցողին: «Դանդաղորեն կոմերցիոն միջոցառումներն սկսում են զիջել իրենց դիրքերը` կորցնելով հանդիսատես: Իսկ իսկական արվեստի երկրպագուները կրկին վերագտել են իրենց մշակութային օջախները»,- նշեց Յուրի Պոլյակովը: «Լիտերատուրնայա գազետա» թերթի տպաքանակը վերջին 7 տարվա ընթացքում 23 հազարից հասել է 100 հազարի, ընդ որում, թերթի 6 հազար օրինակը տպագրվում է Ֆրանկֆուրտում եւ տարածվում եվրոպական հատվածի ռուսալեզու ընթերցողի շրջանում: Բացի այդ, ավելի փոքր տպաքանակով տպագրվում է նաեւ Վլադիվոստոկում: Յուրի Պոլյակովը նշեց, որ արդեն վերականգնվել են խորհրդային տարիների թերթի մի շարք ավանդույթներ, այդ թվում ազգային գրականությանը հատկացված էջերը: «Ես կարծում եմ, որ այդ տարիներին եղել են այնպիսի գրողներ, օրինակ` Հրանտ Մաթեւոսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Չինգիզ Այթմատովը եւ այլք, որոնք հիմնարար ազդեցություն են ունեցել այդ շջանի գրականության համար: Եվ չպրոպագանդել նրանց այսօր սխալ է»,- նշեց թերթի խմբագիրը: Նույն օրը, Հայստանի գրողների միությունում բացվեց «Լիտերատուրնայա գազետա» թերթի հայաստանյան թղթակցական կետը: Նշենք, որը «Լիտերատուրնայա գազետա» թերթը հիմնադրվել է 1830 թվականին մեծ պոետի` Ա.Ս.Պուշկինի կողմից: Հետագայում` 1929 թվականին, թերթը վերականգնեց ռուս մեկ այլ անվանի գրող` Մաքսիմ Գորկին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play